ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.12.2018 10:59
Ժամանել է Երևան և ներկայացել ոստիկաններին

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 3-ին, ժամը 15.05-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո կամավոր բաժին է ներկայացել 1971 թ. ծնված Արշալույս Ս.-ն, որը 2015թ. հուլիսի 1-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-312 հոդվածի (կաշառք տալուն հանցակցելը) 1-ին մասի մեղադրանքով: