ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.10.2014 14:21
Թուրքիա մեկնելիս «Զվարթնոց» օդանավակայանի խանութից գողություն էր կատարել
Հոկտեմբերի 6-ին, ժամը 16.10-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Գոգոլի փողոցի 70 հասցեից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1971 թ. ծնված Համլետ Ա.-ին:
Պարզվել է, որ նա սեպտեմբերի 8-ին, ժամը 03.15-ի սահմաններում, Երևան-Ստամբուլ չվերթով մեկնելիս` «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների մեկնման սրահի խանութից գողացել է տղամարդու կաշվե պայուսակ:
Համլետ Ա.-ն խոստովանել է կատարածը:
Խանութին պատճառվել է 126.400 դրամի նյութական վնաս:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտեի «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժանմունք: