ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.08.2018 18:39
Թունավորվել են սնկից
Օգոստոսի 26-ին, ժամը 16.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սնկային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են ընդունվել 1962 թ. ծնված Հայկ Ճ.-ն, 1996 թ. ծնված Հայկազ Ճ.-ն և 1996 թ. ծնված Հասմիկ Ճ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Հայկ Ճ.-ն հայտնել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, իրենց տանը, իրենց հավաքած սունկը ուտելու հետևանքով ինքը և երեխաները ստացել են թունավորումը:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն: