ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.12.2013 11:52
Թունավորվել են թոնրատանը հաց թխելու ընթացքում
Դեկտեմբերի 22-ին, ժամը 17.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ «սուր էգզոգեն թունավորում» ախտորոշմամբ Կամարիս գյուղից իրենց մոտ են տեղափոխվել 1964 թ. ծնված Գարուշ Մ.-ն, նրա կինը` 1974 թ. ծնված Սուսաննա Մ.-ն և բարեկամուհին` 1978 թ. ծնված Արշալույս Խ.-ն:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են թոնրատանը` հաց թխելու ընթացքում փայտի և աթարի ծխից:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն: