ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.04.2019 12:28
Թունավորումներ գազի արտահոսքից
Ապրիլի 21-ին, ժամը 19.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Արտաշիսյան փողոցի թիվ 50 շենքի 2 բնակիչ, այնուհետև ժամը 19.25-ին նույն ախտորոշմամբ ևս 1 բնակիչ:
Նրանք հայտնել են, որ թունավորվել են նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, տանը՝ գազի արտահոսքից:
Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ապրիլի 21-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Գյումրի քաղաքի 3 բնակիչ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, թունավորվել են իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր: