ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.02.2015 11:52
Թունավորում՝ գազօջախից արտահոսած շմոլ գազից
Փետրվարի 8-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով Վաղաշեն գյուղից բուժօգնության են տեղափոխվել 1986 թ. ծնված Սյուզաննա Մ.-ն, 2005 թ. ծնված Նելլա Մ.-ն, 1999 թ. ծնված Սյուզաննա Մ.-ն, 2007 թ. ծնված Արամ Մ.-ն, 1978 թ. ծնված Մարինե Մ.-ն և 2000 թ. ծնված Մուշեղ Փ.-ն:
Պարզվել է, որ վերջիններս նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, թունավորվել են Վաղաշեն գյուղի իրենց տանը կից հացատանը` գազօջախից արտահոսած շմոլ գազից:
Կատարվում է քննություն: