ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.07.2015 15:19
Թունավորումներ՝ ռեստորանային համալիրում օգտագործած սննդամթերքի հետևանքով
Հուլիսի 3-ին, ժամը 23.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորումով իրենց մոտ է ընդունվել 10 քաղաքացի:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումները ստացել են Երևան-Արտաշատ մայրուղու թիվ 2/1 հասցեում գտնվող ռեստորանային համալիրում՝ խնջույքի ժամանակ օգտագործած սննդամթերքի հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 4-ին, ժամը 01.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում մեկ այլ հաղորդում է ստացվել, որ «սուր սննդային թունավորում՝ միջին ծանրության» և «սուր սննդային թունավորում՝ թեթև աստիճանի» ախտորոշումներով իրենց մոտ են տեղափոխվել Արմաշ գյուղի երկու բնակիչներ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են վերը նշված ռեստորանային համալիրում օգտագործած սննդամթերքի հետևանքով:
Կատարվում է քննություն: