ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.09.2018 14:24
Թումանյանի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Գյումրիում

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 12-ին, ժամը 19.30-ին, Գյումրի քաղաքի Շիրակի փողոցի գազալցակայանի մոտից ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Կարեն Կ.-ն, որը սեպտեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով՝ նախաքննության մարմնի քննությունից թաքնվելու համար: