ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.07.2015 11:44
Թունավորում՝ անտառից հավաքած սունկը ուտելու հետևանքով
Հուլիսի 9-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սնկային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են ընդունվել 1941 թ. ծնված Արտուշ Խ.-ն, 1946 թ. ծնված Ֆլորա Ս.-ն և 1985 թ. ծնված Նոնա Ծ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորումը ստացել են Արտուշ Խ.-ի կողմից անտառից հավաքած սունկը տանը պատրաստելու և ուտելու հետևանքով:
Նյութերով զբաղվում է ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչությունը: