ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.02.2014 12:39
Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման ենթարկվածին խուլիգանության մեղադրանքով հետախուզում էին Վրաստանի իրավապահները
Փետրվարի 14-ին ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման էին ենթարկել 1984 թ. ծնված Գևորգ Զ.-ին:
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ նա 2007 թ. հունվարի 5-ից Վրաստանի Ախալքալաքիի ՆԳԲ կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: