ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.06.2016 10:09
Թմրանյութը քաղել, մանրացրել և չորացրել էր՝ հետագայում օգտագործելու համար
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, թմրանյութ ապօրինի պահելու կասկածանքով, Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի վերջնամասից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Վարդան Գ.-ին:
Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է ծխախոտի գլանակ և անձեռոցիկի մեջ փաթաթված դեղնականաչավուն կանեփանման բույսի չորացված-մանրացված զանգված:
Վարդան Գ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը քաղել է Դիլիջանի «Ջրհողեր» կոչվող թաղամասի վերջնամասից, ապա մանրացրել և չորացրել է հետագայում օգտագործելու համար:
Նշանակվել է դատատոքսիկաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: