ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.11.2012 17:34
Թմրամիջոց և հրացան
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` նոյեմբերի 10-ին, ժամը 12.00-ին, 1969 թ. ծնված Արմեն Մ.-ն տան ցախանոցից ներկայացրել է պոլիէթիլենային 6 պարկ` 11.057 կգ ընդհանուր կշռով դեղնականաչավուն կանեփանման թփերով, պոլիէթիլենային տոպրակ` 730 գ կշռով, իսկ տան հյուրասենյակի հեռուստացույցի տակդիրի դարակից` պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր չորացված դեղնականաչավուն կանեփանման զանգված` 410 գ կշռով:
Նա ներկայացրել է նաև 16 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական հարթափող հրացան և հայտարարել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
Նշանակվել են դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն: