ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.03.2015 11:25
Թմրամիջոց վաճառողին որոնում են
Մարտի 25-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 22 շենքի մոտից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1996 թ. ծնված Էդգար Զ.-ին և 1991 թ. ծնված Սամվել Վ.-ին` իր «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենայով:
Անձնական խուզարկությամբ Էդգար Զ.-ի տաբատի գրպանից հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթավորված դեղնականաչավուն կանեփանման զանգված, իսկ ավտոմեքենայի սրահի զննությամբ՝ առջևի աջ նստելատեղին թափանցիկ պոլիԷթիլենային տոպրակի մեջ լցված դեղնականաչավուն «մարիխուանա» թմրամիջոցի նմանվող զանգված և չօգտագործված կաթոցիչ:
Էդգար Զ.-ն բացատրություն է տվել, որ հայտնաբերվածը «մարիխուանա» տեսակի թմրամիջոց է, պատկանում է իրեն, որը 15.000 դրամով Սամվել Վ.-ի հետ ձեռք են բերել ոմն Տիգրանից:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ձեռնարկվում են միջոցառումներ Տիգրանի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: