ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.03.2014 11:46
Թմրամիջոց էին պատրաստել` միասին օգտագործելու համար
Մարտի 2-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցից, թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Արմեն Թ.-ին` «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայով, և ուղևորներ` 1992 թ. ծնված Վազգեն Յ.-ին ու 1975 թ. ծնված, նախկինում դատված Համլետ Հ.-ին:
Խուզարկությամբ Վազգեն Յ.-ի բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել և առգրավվել է 10 մգ տարողության ներարկիչ` դեղնավուն զանգվածով: Նա հայտարարել է, որ թմրամոլ է, հայտնաբերվածը դեղամիջոցից պատրաստված թմրամիջոց է, պատրաստել են Համլետ Հ.-ի հետ` միասին օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: