ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.08.2014 11:09
Թմրամիջոց` «Մերսեդես»-ի ղեկի հետնամասից
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները օգոստոսի 2-ին, ժամը 01.00-ին, Մաշտոցի պողոտայից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արման Գ.-ին, 1992 թ. ծնված Կարեն Ղ.-ին և 1990 թ. ծնված Տիգրան Ղ.-ին: Արման Գ.-ի վարած «Մերսեդես S 221» մակնիշի ավտոմեքենայի ղեկի հետնամասից հայտնաբերվել է փայլաթիթեղի մեջ փաթեթավորված 0.1 գ դեղնականաչավուն զանգված: 
 Նշանակվել են տոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ: 
 Կատարվում է հետաքննություն:

 
   
		





















































