ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.04.2015 10:03
Թալինում, Մարտունիում, Մեղրիում, Եղեգնաձորում և Տավուշում կամավոր զենք-զինամթերք են հանձնել
Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1955 թ. ծնված Սարգիս Կ.-ն կամավոր հանձնել է տարբեր տ/չ 75 փամփուշտ։
***
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1979 թ. ծնված Լուսինե Հ.-ն կամավոր հանձնել է «ԱԿ» ինքնաձիգի 5.45 մմ տ/չ 52 փամփուշտ և «ԱԿ 74» ինքնաձիքի դատարկ պահունակ։
***
Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1957 թ. ծնված Սարգիս Ք.-ն կամավոր հանձնել է «ԱԿՄՍ» տիպի, 7.62 մմ տ/չ ինքնաձիգ։
***
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1964 թ. ծնված Մարտին Ս.-ն կամավոր հանձնել է համարները ջնջված, կարճեցված փողով երկփողանի ողորկափող որսորդական հրացան, ձեռքի նռնակ՝ պայթուցիչով և 7.62 մմ տ/չ-ի 74 փամփուշտ։
***
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1971 թ. ծնված Արարատ Ն.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տ/չ գնդացրի 45 փամփուշտ և ինքնաշեն նռնակ` առանց պայթուցիչի։