ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.03.2019 10:19
Թիվ 57 երթուղու միկրոավտոբուսում կատարված գողությունը բացահայտվեց
Մարտի 27-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունք էր ներկայացել տարեց մի կին և հայտնել, որ նույն օրը, ժամը 19.50-ին, Օրբելի փողոցում նկատել է, որ թիվ 57 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, նույնականացման և սոցիալական քարտեր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները մարտի 28-ին, ժամը 20.00-ին, Աբովյան փողոցի 54 հասցեի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1998 թ. ծնված Խաչիկ Ս.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն, որ մարտի 27-ին, ժամը 19.50-ին, թիվ 57 երթուղու ավտոբուսում տարեց կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: