ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.06.2018 17:09
Թիվ 37 երթուղու ավտոբուսի սրահում կատարված գրպանահատությունը բացահայտվեց
Հունիսի 13-ին, ժամը 13.35-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում 1985 թ. ծնված Հրանուշ Կ.-ից հաղորդում է ստացվել, որ հունիսի 12-ին, ժամը 16.50-ից մինչև ժամը 17.00-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 37 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 42.000 դրամ, զեղչի և կուտակային քարտեր՝ պատճառելով 47.000 դրամի վնաս:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Արաբկիրի բաժնի ծառայողները հունիսի 13-ին, ժամը 13.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 58 հասցեի մոտից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: