ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.11.2017 11:22
Թիվ 10 երթուղու ավտոբուսում կատարված գողությունը բացահայտվեց

Նոյեմբերի 18-ին, ժամը 20.45-ին, 1988 թ. ծնված Անի Ա.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.30-ից 18.15-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 10 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 22.000 դրամ:
Նոյեմբերի 25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1982 թ. ծնված Սուրեն Ա.-ն, որը ժամը 13.30-ին ինքնակամ ներկայացել է բաժին, ներկայացրել է գողոնը և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: