ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.02.2016 16:25
Բնակարանագողերը կալանավորվեցին
Փետրվարի 8-ին, ժամը 15.20-ին, մի կին Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է տվել, որ օգտվելով իր բացակայությունից՝ մուտքի դուռը կոտրելով, իր տնից ապամոնտաժել և գողացել են ջրատաքացուցիչ` պատճառելով 70.000 դրամի նյութական վնաս:
Մի քրեական գործի նախաքննության ընթացքում՝ 1993 թ. ծնված Արամ Գ.-ն և 1993 թ. ծնված Ռադիկ Ռ.-ն ցուցմունքներ են տվել, որ նշված գողությունն իրենք են կատարել:
Արամ Գ.-ն և Ռադիկ Ռ.-ն կալանավորված են:
Քննությունը շարունակվում է: