ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.10.2019 15:08
Ընկերուհին ներկայացրեց գողոնն ու խոստովանեց

Հոկտեմբերի 29-ին, ժամը 23.20-ին, Արտաշատի համայնքային ոստիկանները, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել Երևանի Ջրվեժ բանավանի բնակիչ 24-ամյա մի կնոջ: Պարզվել է, որ նա հոկտեմբերի 28-ի առավոտյան հյուրընկալելով Արտաշատի իր հասակակից ընկերուհուն՝ ննջասենյակի պահարանի վրայից գողացել է նրա ոսկյա խաչը՝ պատճառելով մոտ 120 հազար դրամի վնաս:
Ջրվեժի բնակչուհին գողոնը ներկայացրել է հետաքննության մարմնին և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր: