ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.12.2017 15:34
Քաղաքացիների ընդունելություն ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանության պետի՝ քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը հաստատելու մասին հրամանի պահանջների համաձայն՝ ոստիկանության մարզային վարչություններում կազմակերպվում է տվյալ մարզերի բնակիչների ընդունելություն, որը ՀՀ ոստիկանության պետի անունից իրականացնում է ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ Մերուժան Հակոբյանը:
Ընդունելության ընթացքում քաղաքացիների կարող են ներկայացնել ՀՀ ոստիկանության իրավասությանը վերաբերող ցանկացած բողոք, այդ թվում` ոստիկանության ծառայողների դեմ, ինչպես և դիմում կամ առաջարկություն, որոնք ընդունելությունն իրականացնող ոստիկանության ծառայողի կողմից կդառնան քննարկման առարկա:
11.12.2017 թ. ժամը 10:00-ից ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում նախատեսվում է կազմակերպել հիշյալ մարզի բնակիչների ընդունելություն:
Ընդունելության համար Լոռու մարզի բնակիչները ժամը 10:00-ից սկսած կարող են ներկայանալ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 1/1 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության վարչական շենք: