ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.06.2014 16:09
Ընդդեմ անօրինական թմրաշրջանառության (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հունիսի 24-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից հաստատված պլանով նախատեսված հերթական սեմինար-պարապմունքը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Գործնական պարապմունքի թեման էր՝ բուսական եւ սինթետիկ ծագում ունեցող թմրամիջոցները, դրանց ճանաչումն ու տարբերակումը, առկա խնդիրներն ու դրանց լուծումները, փորձաքննության ընթացակարգը:
Սեմինարին մասնակցում էին ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու փորձաքրեագիտական վարչության ծառայողներ:
Հունան Պողոսյանը պարապմունքի մասնակիցների ուշադրությունը հրավիրեց թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի խնդիրներին, նշեց թմրամիջոցների տեղափոխման եւ իրացման ռիսկային գոտիները, անդրադարձավ թմրամիջոցների տեսականու փոփոխության, մասնավորապես՝ թմրաշուկայում սինթետիկ թմրամիջոցների հայտնվելու մարտահրավերներին, կարեւորեց թմրաշղթայի բոլոր օղակները բացահայտելու եւ կանխարգելիչ աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունը:
Ոստիկանության պետի առաջին տեղակալը հատկապես կարեւորեց տարածքային ստորաբաժանումների եւ փորձաքրեագիտական վարչության սերտ համագործակցությունը թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի հայտնաբերման եւ կանխարգելման աշխատանքներում:
Հունան Պողոսյանը սեմինար-պարապմունքի մասնակիցներին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տվեց առաջիկա «Կանեփ-կակաչ» միջոցառմանը նախապատրաստվելու եւ գործողության արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ: