Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.06.2013 16:10
ԸՆԴԴԵՄ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ
Հունիսի 15-ի համարում «Հայկական ժամանակ» օրաթերթը ոստիկանության հաշվին ինքնահաստատվելու հերթական անհաջող փորձն է արել: Արդեն իսկ ակնհայտ է, որ սույն, այսպես կոչված՝ լրատվամիջոցի հարձակումները ոստիկանության դեմ թիրախային և նույնիսկ անձնավորված են, ինչի համար օգտագործում են ցանկացած պատրվակ, իսկ չունենալու դեպքում՝ հորինում են:
Այս անգամ պատրվակը իրենց իսկ հրապարակումն է «Հայբիզնեսբանկի» խորհրդի նախագահին ծեծի ենթարկելու մասին և ոստիկանության պատասխանը այդ տեղեկատվության կապակցությամբ:
Ի գիտություն ընդունեք, որ ոստիկանությունն ուսումնասիրում է լրատվամիջոցների այդ կարգի ցանկացած հրապարակում, նույնիսկ՝ ձեր թերթինը: Այդ ուսումնասիրությունների ընթացքը հիմնականում չենք հրապարակայնացնում, և այս անգամ էլ պարզաբանում ենք ոչ թե ձեր, այլ ձեր ընթերցողների համար:
Նախ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի /քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները/ 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, եթե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում բացակայում է դիմողի բողոքը:
Նշված «դեպքերը» թվարկված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածում /տուժողի բողոքի հիման վրա հարուցվող քրեական գործերը/, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով, 114-րդ հոդվածի 1-ին մասով, 115-րդ հոդվածի 1-ին մասով, 116-րդ հոդվածի 1-ին մասով, 117-րդ հոդվածով, 118-րդ հոդվածով, 119-րդ հոդվածի 1-ին մասով, 120-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 121-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 124-րդ հոդվածի 1-ին մասով, 128-րդ հոդվածի 1-ին մասով, 137-րդ հոդվածի 1-ին մասով, 158-րդ հոդվածի 1-ին մասով, 174-րդ հոդվածով, 177-րդ հոդվածի 1-ին մասով, 178-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 1-ին մասով, 181-րդ հոդվածի 1-ին մասով, 183-րդ հոդվածի 1-ին մասով, 184-րդ հոդվածի 1-ին մասով, 185-րդ հոդվածի 1-ին մասով, 186-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 197-րդ հոդվածով, 213-րդ հոդվածի 1-ին մասով, 242-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա:
Չնայած դրան՝ ոստիկանությունից փորձել են կապվել Սերգեյ Արզումանյանի հետ, իրենից տեղեկատվության իսկությունը ճշտելու համար, ինչը չի հաջողվել, և աշխատավայրից հայտնել են, որ նրա հետ կարելի կլինի խոսել միայն երկուշաբթի:
Սա՝ ուսումնասիրության գործընթացը, իսկ ձեզ մեկ անգամ ևս հորդորում ենք. եթե որոշել եք զբաղվել իրավական թեմաներով կամ լրագրողական հետաքննությամբ, բարի եղեք ուսումնասիրել օրենսդրությունը, գոնե տարրական գրագիտության մակարդակում:
Բայց այստեղ վտանգավորն անգիտությունը չէ, այլ՝ միտումնավորությունը. «ՀԺ»-ն ապատեղեկատվություն տարածելով՝ առիթը բաց չի թողնում իրականությունը սևացնելու համար: Իսկ երբ ստախոսությունը բացահայտվում է, «համեստորեն» լռում են: Ինքներդ ճշտեք՝ քանի անգամ են բացահայտվել ձեր հերյուրանքները, ու քանի անգամ կրկին չեք խորշել անցնել նույն արատավոր շրջանով:
Մենք մեր գործը գիտենք և գործառույթները կատարում ենք, ինչը ցանկանում ենք նաև ձեզ, իսկ եթե ձեր խնդիրը «գրավիչ» հոդվածով թերթը վաճառելի դարձնելն է, դիմեք մեզ՝ կօգնե՛նք: Հավատացեք, այդպես ավելի լավ է, քան չարամտությամբ ինքնաթունավորվելը: Գոնե մեկ անգամ համեմատե՞լ եք մեր և այլ երկրների վիճակագրությունը՝ «փողոցներից դիակներ հավաքելու» մասին ծանր ստախոսությունն այդպես հեշտությամբ «կրակելուց» առաջ: Հաստատ՝ չեք համեմատել, ու ձեզ պետք էլ չէ, որովհետև ձեզ բացարձակ չի հետաքրքրում ոչ լավը, ոչ վատը, ոչ ձեռքբերումը, ոչ կորուստը, ոչ ճիշտը, ոչ էլ սուտը. ձեր խնդիրը չարախոսելն ու մրոտելն է, և, անկեղծ ասած, ձեր այդ կարգի «հրապարակումներին» անդրադառնալն էլ անշնորհակալ գործ է, բայց ստիպված ենք, որովհետև չի կարելի թույլ տալ, որ դուք ու ձեր նմանները շարունակ թյուրիմացության մեջ գցեք հասարակությանը: