ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.01.2016 15:05
15-ամյա աղջկա հեռախոսը գողացողին հայտնաբերեցին
Հունվարի 28-ին մի կին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ թիվ 37 երթուղու ավտոբուսում գողացել են դստեր` 2001 թ. ծնված Լուսինե Ն.-ի բջջային հեռախոսը` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հեռախոսը գողացել է 1988 թ. ծնված Գոռ Պ.-ն, ով Կոմիտասի պողոտայի թիվ 20 շենքի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: