ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.11.2015 16:15
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն
Նոյեմբերի 15-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրիի Ղարիբջանյան խճուղու սկզբնամասից, թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով, իր «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 1963 թ. ծնված Ալեքսան Հ.-ին և ուղևոր` 1992 թ. ծնված Հարություն Հ.-ին: Խուզարկությամբ Ալեքսան Հ.-ի բաճկոնի գրպանից հայտնաբերվել և առգրավվել է 37,7 գ չորացված, մանրացված, կանեփանման զանգված: Ալեքսան Հ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, այն «մարիխուանա» տեսակի թմրամիջոց է, որը նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, 50.000 դրամով գնել է Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ ոմն Գառնիկից` հետագայում օգտագործելու համար, որից հետո Ալեքսան Հ.-ն իրեն պատկանող ավտոտնակին կից փայտանոցից ներկայացրել է 21,2 գ չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով կանեփանման զանգված և հայտնել, որ այն պատկանում է իրեն, ձեռք է բերել վայրի աճած կանեփից՝ ծխելու միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ ոմն Գառնիկի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: