ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.10.2015 18:32
Հերթական «Ուղիղ կապի» զանգերին պատասխանում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, ոստիկանական ստորաբաժանումների աշխատանքի թափանցիկությունն ապահովելու, քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկություն տրամադրելու նպատակով` ոստիկանությունում գործում է «Ուղիղ կապ», որի ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին պատասխանում են ոստիկանության ստորաբաժանումների պատասխանատուները:
Հոկտեմբերի 30-ին «Ուղիղ կապի» զանգերին պատասխանում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը:
Մեկ ժամվա ընթացքում հնչեցին մեկ տասնյակի հասնող հարցեր, որոնց «Ուղիղ կապի» ընթացքում տրվեցին սպառիչ պատասխաններ:
Ոստիկանության Երևանի կայազորի գործունեությանը չառնչվող հարցերն ուղղորդվել են համապատասխան ծառայություններին: