ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.12.2015 18:54
Ամփոփ տեղեկատվություն ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում ՀՀ ոստիկանությունում ստացված ընտրախախտումների փաստերով կատարված քննարկման արդյունքների վերաբերյալ (08.12.2015 թ. ժամը 18:00-ի դրությամբ)
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը և դրանից հետո ընտրախախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներից, հասարակական կազմակերպություններից և քաղաքացիներից ոստիկանությունում ստացվել է 351 հաղորդում:
Նշված դեպքերով ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում նախապատրաստված նյութերից 96-ն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե, 3-ը` ՀՀ հատուկ քննչական ծառայություն, իսկ մնացած 252 դեպքերով նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ոստիկանություն