ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.05.2019 13:27
Էրեբունու ոստիկանների բացահայտումը

Մայիսի 25-ին մի ավագ բուժքույր հաղորդում է տվել, որ նախորդ օրը, օգտվելով աշխատասենյակի դուռը բաց լինելու հանգամանքից, անհայտ անձը գողացել է իր բջջային հեռախոսը՝ պատճառելով 82 հազար դրամի վնաս:
Էրեբունու քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի բնակիչ 50-մյա մի տղամարդ: Գողություն կատարելու կասկածանքով մայիսի 26-ին նա բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: