ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.08.2019 17:31
Էրեբունու ոստիկանները բերման ենթարկեցին Լոռու մարզի բնակչուհուն
Օգոստոսի 29-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ օգոստոսի 28-ին, ժամը 14.40-ին, անհայտ անձը Տիգրան Մեծի պողոտայում գործող կարի արտադրամասից գողացել է մի քաղաքացուհու դրամապանակը, որի մեջ եղել է 35.000 դրամ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Լոռու մարզի Լեռնապատ գյուղի մի բակչուհի, ով նույն օրը, ժամը 11-ին, Սուվորովի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: