ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.04.2019 11:01
Էրեբունու ոստիկանները հայտնաբերեցին ԱՄՆ իրավապահների կողմից հետախուզվողին

«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ապրիլի 22-ին, ժամը 10.15-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Աճեմյան փողոցից ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել 66-ամյա Գառնիկ Կ.-ն, որը ապրիլի 15-ից հետախուզվում էր ԱՄՆ քրեական օրենսգրքի 18 գլխի 1343, 1347 և 1028Ա հոդվածների (տեղեկատվական տեխնոլոգիաների կամ տեղեկատվական տեխնոլոգիաների գործադրմամբ խարդախություն կատարելը, առողջապահության ոլորտում խարդախություն կատարելը և անձնական տվյալների հափշտակություն) մեղադրանքներով: