ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.04.2019 13:25
Էրեբունու ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունը

Ապրիլի 3-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության Էրեբունու բաժին մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ ապրիլի 3-ի ժամը 14.00-ից 16.00-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով իրենց տնից գողացել են որդու արծաթե մատանին, ձեռքի ժամացույցը և հիշողության կրիչներ:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 19.25-ին, Նոր-Արեշի 4-րդ փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1996 թ. ծնված Վոլոդիա Ա.-ին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են արծաթե մատանին, ձեռքի ժամացույցը և հիշողության կրիչները:
Վոլոդիա Ա.-ն ձերբակալվել է:
Գողոնը առգրավված է:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: