ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.10.2017 15:38
Էրեբունիում նախորդ օրը գազային ատրճանակ օգտագործած տղամարդը ներկայացել է ոստիկանություն

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Ռուբեն Տ.-ն և տվել խոստովանական բացատրություն:
Պարզվել է, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 22.00-ին, «Էրեբունի» Բ/Կ մոտ նա վիճաբանել է 1993 թ. ծնված Կ. Ա.-ի հետ և այդ ընթացքում օգտագործել գազային ատրճանակ՝ խախտելով հասարակական կարգը:
Ատրճանակը ներկայացվել է:
Կատարվում է հետաքննություն: