ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.01.2019 10:39
Ոստիկաններն Էրեբունի փողոցում հետախուզվողի են հայտնաբերել

Հունվարի 21-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները վետերանների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Էրեբունի փողոցի 15 հասցեի մոտից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Անահիտ Ս.-ին, որը 2018թ. հոկտեմբերի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով: