ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.02.2019 18:13
Էլեկտրական մարտկոց գողացողները հայտնաբերվեցին
Փետրվարի 8-ին, ժամը 15-ին, մի թոշակառու ոստիկանությունում հաղորդում է տվել, որ փետրվարի 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածում, Ջրառատ թաղամասի տներից մեկի հետնամասում գտնվող «Հին Սովխոզ» կոչվող տարածքում գետի ափին տեղակայված ջրի պոմպակայանի մուտքի դռան փականի օղակը անհայտ եղանակով վնասելու և բացելու միջոցով գողացել են էլեկտրական շարժիչը՝ պատճառելով գույքային վնաս:
Դեպքի առթիվ փետրվարի 8-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդ. 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ոստիկանության Հրազդանի բաժնում ստացվել են տեղեկություններ, որ նշված հանցագործությունը կատարել են Վարդան Մ.-ն և Արթուր Ն.-ն:
Նրանք փետրվարի 11-ին հայտնաբերվել են և տվել խոստովանական ցուցմունքներ: Գողոնը մասամբ հայտնաբերվել և առգրավվել է:
Քննությունը շարունակվում է:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: