ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.10.2015 18:09
Վիճաբանություն և վնասվածքներ Ծակքար գյուղում
Հոկտեմբերի 27-ին, ժամը 00.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ գոտկային և նստատեղի շրջանի ծակած, արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1984 թ. ծնված Վարուժան Խ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, անհայտ անձը Ծակքար գյուղի գյուղամիջյան ճանապարհին, վիճաբանության ժամանակ, սուր ծակող-կտրող գործիքով հարվածել է Վարուժան Խ.-ին:
Պարզվել է, որ հոկտեմբերի 26-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի գյուղամիջյան ճանապարհին, վիճաբանության ժամանակ, դեռևս չպարզված սուր կտրող-ծակող առարկայով, Վարուժան Խ.-ին վնասվածքները պատճառել է 1991 թ. ծնված Սիփան Ա.-ն:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 27-ին, ժամը 11.30-ին, Սիփան Ա.-ն ինքնակամ ներկայացել է բաժին:
Սիփան Ա.-ն ներկայացվել է Մարտունու քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն: