ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.12.2018 16:30
Հետախուզվողը բերման ենթարկվեց «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողնեը, օպերատիվ տվյալներն իրացնելիս, դեկտեմբերի 22-ին, ժամը 08.10-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Թաթուլ Մ.-ին, որը 2002թ. հուլիսի 27-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 362 հոդվածի (դասալքությունը) 1-ին մասի մեղադրանքով: