ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.09.2019 14:45
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները միջազգային մակարդակով հետախուզվողի են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 15-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի 24-ամյա մի երիտասարդի, որը 2016 թվականից Տաջիկստանի Հանրապետության իրավապահների կողմից միջազգային մակարդակով հետախուզվում էր գողության մեղադրանքով։ Երիտասարդը տեղափոխվել է ոստիկանության ԵՔՎ ՁՊՎ։ Նրա հայտնաբերման տեղեկությունը փոխանցվել է Հայաստանում ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո։