ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.12.2017 14:20
Բերման ենթարկվեց «Զվարթնոց» օդանավակայանից

Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 7-ին, ժամը 6.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Գոռ Մ.-ն, որը հոկտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի և 214 հոդվածի (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) 1-ին մասի մեղադրանքով: