ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.06.2016 10:55
Զենք-զինամթերքը հանձնեցին կամավոր
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1952 թ. ծնված Կարինե Ղ.-ն կամավոր հանձնել է 7,62 մմ տրամաչափի` 22, 5,45 մմ տրամաչափի 7 փամփուշտ:
***
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1955 թ. ծնված Մարիա Մ.-ն կամավոր հանձնել է 2 նռնակ` առանց պայթուցիչի, 7,62 մմ տրամաչափի` 15, 5,45 մմ տրամաչափի 224 և 12,7մմ տրամաչափի ինքնաձիգի 18 փամփուշտ:
***
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1950 թ. ծնված Սուրիկ Դ.-ն կամավոր հանձնել է 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 33 և 7,62 մմ տրամաչափի 6 փամփուշտ:
***
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1980 թ. ծնված Սարգիս Հ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան: