ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.02.2016 10:46
Փորձանքներից զերծ մնալու լավագույն միջոցը զենքի կամավոր հանձնումն է
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ՝ 1975 թ. ծնված Քրիստինե Ղ.-ն ներկայացել է բաժին և կամավոր հանձնել տարբեր տրամաչափի 6 փամփուշտ:
***
Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1990 թ. ծնված Կարեն Տ.-ն կամավոր ներկայացրել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 15 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, և 1 ծխարձակիչ:
***
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1989 թ. ծնված Մանվել Ս.-ն և ներկայացրել ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի՝ 155, 7.62 մմ տրամաչափի՝ 9 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ և նռնակի 1 պայթուցիչ:
***
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1978 թ. ծնված 1978 թ. ծնված Մելիք Չ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան և 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտ: