ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.09.2015 10:07
Զենք-զինամթերք՝ եկեղեցու հարևանությամբ
Սեպտեմբերի 27-ին, ժամը 09.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ, աղբարկղի մոտ, զենք է թողնում:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են 12 մմ տրամաչափի, երկփողանի, կարճեցված փողերով որսորդական հրացան, 4 մեծ և տարբեր տրամաչափի 116 փամփուշտ, ինքնաձիգի 4 պահունակ, որոնցից մեկը՝ լիցքավորված 30 փամփուշտով, «Ֆ-1» տիպի 2 նռնակ` մեկը պայթուցիչով, ծխատար 2 գլանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: