ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.01.2007 10:15
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ՎԱՐԴԵՆԻՍՈՒՄ. ոստիկանությանը ևս մեկ անգամ հիշեցնում է ապօրինի զենք-զինամթերք պահողներին
Հունվարի 24-ին ոստիկանության Վարդենիսի բաժնի թույլտվության համակարգի տեսուչ Գարեգին Սահակյանը զեկուցագիր է ներկայացրել, որ նույն օրը, ժամը 12.10-ի սահմաններում, Վարդենիսի Չարենցի փողոցի բնակիչ, 1959 թ. ծնված Ռուբեն Հ.-ի անվամբ հաշվառված 7.62 մմ տրամաչափի «Կարաբին» տիպի որսորդական ակոսավոր հրացանի պահման պայմանների ստուգման ժամանակ բնակարանում առկա չհրկիզվող մետաղյա պահարանի միջից հայտնաբերվել և առգրավվել են 58 հատ 7.62 մմ տ/չ «Կարաբին» հրազենի փամփուշտներ:
Առգրավված զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանությունը կրկին հիշեցնում է. ապօրինի պահվող զենքը վաղ թե ուշ չարիք է բերում, ինչից զերծ մնալու լավագույն միջոցը զենքի կամավոր հանձնումն է, որի համար, ինչպես բազմիցս տեղեկացրել ենք` քաղաքացին ազատվում է քրեական պատասխանատվությունից:
ՀՀ քրեական օրենսգիրք, Հոդված 235. Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: 5-րդ կետ. Զենք-զինամթերքը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում: