ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.02.2017 12:55
Ոստիկանության Արտաշատի բաժին ներկայացած քաղաքացին զենք-զինամթերք է հանձնել
Փետրվարի 17-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Արտաշատի բաժին է ներկայացել 1959 թ. ծնված Մուշեղ Գ.-ն և կամավոր հանձնել գործարանային համարը ջնջված, 16 մմ տ/չ-ի, փողը և խզակոթը կարճեցված, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան՝ 1 փողը հարմարեցված 7.62 մմ տ/չ փամփուշտ կրակելու համար, 1 հատ Ջ-1 տեսակի նռնակ, 1 հատ ձեռքի նռնակի պայթուցիչ, ԱԿՍ ինքնաձիգի 5.45 մմ տ/չ 100 հատ, ԱԿՄ ինքնաձիգի 7.62 մմ տ/չ 64 հատ և Կարաբին տեսակի 7.62 մմ տ/չ 55 հատ հրացանի փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: