ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.02.2017 15:45
Ոստիկանության ստորաբաժանումներում զենք-զինամթերքի կամավոր հանձնումը շարունակվում է
Փետրվարի 15-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, բաժին է ներկայացել 1952 թ. ծնված Էլմիրա Գ.-ն և կամավոր ներկայացրել առանց գրառման և գործարանային համարի ատրճանակ, անհայտ տրամաչափի 15 փամփուշտ և հայտնել, որ զենք-զինամթերքը հայտնաբերել է նույն օրը, ժամը 10.00-ին, խորդանոցում մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ և դրանք պատկանել են ԼՂՀ պաշտպանական մարտերի ընթացքում զոհված ամուսնուն:
***
Փետրվարի 15-ին, ժամը 11.40-ին, կամավոր ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայացել 1989 թ. ծնված Կարեն Հ.-ն և ներկայացրել ինքնաձիգի տարբեր տրամաչափի 90 փամփուշտ և «AK 74» տիպի ինքնաձիգ` առանց պահունակի, ու հայտարարել, որ նշված զենք-զինամթերքը հայտնաբերել է փետրվարի 14-ին, ժամը 16.30-ին, իրենց շենքի 3-րդ շքամուտքի խորդանոցից և դրանք պատկանել են ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցած հորեղբորը /մահացել է 2013 թ./:
***
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 15-ին, ժամը 15.50-ին, 1985 թ. ծնված Ալիկ Կ.-ն ներկայացել է բաժին և կամավոր հանձնել 5,6 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին:
***
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 15-ին, ժամը 15.35-ին, 1977 թ. ծնված Արտավազդ Ս.-ն ներկայացել է բաժին և կամավոր հանձնել ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ ու հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
***
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 15-ին, ժամը 16.30-ին, 1995 թ. ծնված Գուրգեն Ղ.-ն ներկայացել է բաժին և կամավոր հանձնել 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակող ինքնաշեն սարք ու հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
***
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 15-ին, ժամը 17.10-ին, 1994 թ. ծնված Գարիկ Մ.-ն ներկայացել է բաժին և կամավոր հանձնել 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակող ինքաշեն ատրճանակ և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին:
***
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 15-ին, ժամը 09.20-ին, 1971 թ. ծնված Մեխակ Խ.-ն ներկայացել է բաժին և կամավոր հանձնել 5,45 մմ տրամաչափի 135, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 12, կարաբինի 7,62 մմ տրամաչափի 21 փամփուշտ, 1 հատ «Ֆ-1» տիպի և 1 հատ ինքնաշեն նռնակ՝ առանց պայթուցիչների, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի դատարկ պահունակ ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ պապին:
***
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 15-ին, ժամը 12.10-ին, 1974 թ. ծնված Արարատ Դ.-ն ներկայացել է բաժին և կամավոր հանձնել 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակող ինքնաշեն սարք և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 103 փամփուշտ ու հայտնել, որ զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը:
***
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 15-ին, ժամը 13.30-ին, 1952 թ. ծնված Մայիլ Թ.-ն ներկայացել է բաժին և կամավոր հանձնել «ՏՕԶ-25» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 126, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 86 փամփուշտ, ձեռքի նռնակ՝ առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
***
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 15-ին, ժամը 14.00-ին, 1972 թ. ծնված Ալեքսանդր Թ.-ն ներկայացել է բաժին և կամավոր հանձնել թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 50, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 6 փամփուշտ և հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը:
***
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 15-ին, ժամը 14.30-ին, 1959 թ. ծնված Կոլյա Թ.-ն ներկայացել է բաժին և կամավոր հանձնել 5,6 մմ տրամաչափի, ինքնաշեն կրակող սարք, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 131, կարաբինի 7,62 մմ տրամաչափի 6, գնդացրի խոշոր տրամաչափի 4 փամփուշտ, «Ջ-1» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, ինքնաձիգի 7 դատարկ պահունակ և հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը:
***
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 15-ին, ժամը 15.00-ին, 1985 թ. ծնված Մամիկոն Կ.-ն ներկայացել է բաժին և կամավոր հանձնել ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 77, կարաբինի 7,62 մմ տրամաչափի 7 փամփուշտ, «Ջ-1» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, և հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը:
***
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 15-ին, ժամը 15.30-ին, 1990 թ. ծնված Սասուն Ղ.-ն ներկայացել է բաժին և կամավոր հանձնել 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակող ինքնաշեն սարք, «Ջ-1» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, գնդացրի 7,62 մմ տրամաչափի 15 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը:
***
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 15-ին, ժամը 18.00-ին, 1991 թ. ծնված Էդգար Ք.-ն ներկայացել է բաժին և կամավոր հանձնել «ԶԿ» տիպի, 16 տրամաչափի, մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 113, կարաբինի 7,62 մմ տրամաչափի 13 փամփուշտ և հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ պապին:
***
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 15-ին, ժամը 18.30-ին, 1972 թ. ծնված Արայիկ Մ.-ն ներկայացել է բաժին և կամավոր հանձնել «ՏՕԶ» տիպի, 16 տրամաչափի, երկփողանի ողորկափող որսորդական հրացան, ձեռքի նռնակ՝ առանց պայթուցիչի, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 163, կարաբինի 7,62 մմ տրամաչափի 17 փամփուշտ և հայտնել, որ դրանք պատկանել են կնոջ հանգուցյալ պապին:
***
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 15-ին, ժամը 10.00-ին, 1988 թ. ծնված Հովսեփ Տ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-17» տիպի, մեկփողանի, ողորկափող, որսորդական, հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին:
***
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 15-ին, ժամը 10.00-ին, 1986 թ. ծնված Մանուկ Ղ.-ն ներկայացել է բաժին և կամավոր հանձնել «ՏՕԶ-34 P» տիպի, 12 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին:
***
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 15-ին, ժամը 10.30-ին, 1995 թ. ծնված Իշխան Գ.-ն ներկայացել է բաժին և կամավոր հանձնել «ՏՕԶ-8» տիպի, 5,6 մմ տրամաչափի, ակոսափող որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
***
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 15-ին, ժամը 11.30-ին, 1973 թ. ծնված Աբգար Պ.-ն ներկայացել է բաժին և կամավոր հանձնել, «ԻԺ-17» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
***
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 15-ին, ժամը 13.00-ին, 1962 թ. ծնված Գարուշ Ք.-ն ներկայացել է բաժին և կամավոր հանձնել «ՏՕԶ-25» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
***
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 15-ին, ժամը 13.30-ին, 1969 թ. ծնված Սիմոն Կ.-ն ներկայացել է բաժին և կամավոր հանձնել «ԻԺ-17» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
***
Ճանապարհային ոստիկանության և ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 15-ին, ժամը 14.00-ին, 1977 թ. ծնված Նիկոլայ Ծ.-ն ներկայացել է բաժին և կամավոր հանձնել «ՏՕԶ-8» տիպի, 5,6 մմ տրամաչափի, ակոսափող որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ եղբորը:
***
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 15-ին, ժամը 16.00-ին, 1977 թ. ծնված Վահե Ա.-ն ներկայացել է բաժին և կամավոր հանձնել թմբուկավոր, ինքնաշեն ատրճանակ ու հայտարարել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
***
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 15-ին, ժամը 17.55-ին, 1978 թ. ծնված Վարդան Օ.-ն ներկայացել է բաժին և կամավոր հանձնել «ԻԺ-17» տիպի, 16 տրամաչափի, մեկփողանի ողորկափող որսորդական հրացան ու հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին:
***
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 15-ին, ժամը 20.00-ին, 1971 թ. ծնված Հովիկ Ա.-ն ներկայացել է բաժին և կամավոր հանձնել «ԻԺ 54» տիպի, 12 տրամաչափի, երկփողանի հրացան և ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 75 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը:
***
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 15-ին, ժամը 13.30-ին, 1992 թ. ծնված Հրաչյա Պ.-ն ներկայացել է բաժին և կամավոր հանձնել «ՏՕԶ-8» տիպի, 5.6 մմ տրամաչափի, մեկփողանի, ակոսափող հրացան, 7.62 մմ տրամաչափի 10, գնդացրի 2 փամփուշտ և «Ջ-102004» գրառմամբ ձեռքի նռնակ՝ առանց պայթուցիչի, ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ պապին:
***
Փետրվարի 15-ին, ժամը 16.30-ին, 1975 թ. ծնված Սամվել Վ.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ» տիպի 1 նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 110 փամփուշտ և գրիչի տեսքով ինքնաշեն կրակող սարք` նախատեսված 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար ու հայտնել, որ նշվածը գտել է նույն օրը, ժամը 16.15-ի սահմաններում, իրենց շենքի բակում գտնվող, իրեն պատկանող կարտոֆիլի հորը մաքրելու ժամանակ, որոնք ձեռք է բերել 1993 թ. ԼՂՀ Մարտակերտի շրջանից՝ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
***
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 15-ին, ժամը 17.40-ին, 1959 թ. ծնված Ռազմիկ Օ.-ն կամավոր հանձնել է 5,45 մմ տրամաչափի 70, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 35 փամփուշտ, ինքնաշեն նռնակ և ինքնաձիգի 2 դատարկ պահունակ ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը, ով ձեռք էր բերել 1991-1993 թթ. հայ-ադրբեջանական հակամարտությունների ժամանակ: