ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.10.2015 10:36
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` զենք-զինամթերքի կամավոր հանձնման գործընթացը շարունակվում է
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1973 թ. ծնված Նաիրա Ս.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի, կոռոզիայի ենթարկված 129 և 5.45 մմ տրամաչափի 300 փամփուշտ:
***
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1985 թ. ծնված Արմեն Պ.-ն կամավոր ներկայացրել է «ԱԿ-74» տիպի, առանց խզակոթի, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակ և 5.45 մմ տրամաչափի 9 փամփուշտ:
***
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1963 թ. ծնված Արմեն Մ.-ն կամավոր հանձնել է «Նագան» տիպի ատրճանակի նմանվող 5,6 մմ տրամաչափի ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ` 10 փամփուշտով, 5,45 մմ տրամաչափի 50 և 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 20 փամփուշտ:
***
Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1962 թ. ծնված Յուրիկ Ա.-ն կամավոր հանձնել է «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, 7,62 մմ տրամաչափի 25 լուսարձակիչ և 2 5,45 մմ տրամաչափի 261 փամփուշտ, «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 4 փամփշտատուփ, փամփշտատուփ լիցքավորող 2 շարան, 1 ծխագլանակ: