ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.08.2019 13:19
Տղամարդը հանձնել է հանգուցյալ որդու զինամթերքը

Օգոստոսի 24-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է ներկայացել 62-ամյա մի տղամարդ և հանձնել տարբեր տրամաչափի 179 փամփուշտ, 1 հակատանկային նռնակ և 1 նռնակի պայթուցիչ: Նա հայտնել է, որ դրանք պատկանել են Արցախյան ազատամարտի մասնակից հանգուցյալ որդուն:
Նշանակվել է փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: