ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.11.2018 12:42
Կինը կամավոր հանձնել է հանգուցյալ որդու զինամթերքը
«Զինանոց-2018թ.» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 3-ին, ժամը 13.30-ին, բաժանմունք է ներկայացել 1938 թ. ծնված Քնարիկ Մ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 11.00-ին, իրենց բակի ցանկապատած տարածքում մաքրման աշխատանքներ կատարելիս գտել է արցախյան պատերազմին մասնակցած, հանգուցյալ որդուն պատկանող ինքնաձիգն ու փամփուշտները, որը ցանկանում է կամավոր հանձնել:
Մեկնած օպերատիվ խմբին կինը ներկայացրել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ և 3 տուփ 5.45մմ տրամաչափի փամփուշտ: