ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.09.2019 18:42
Արարատի բաժնում արձանագրվել է ապօրինի զինամթերքի կամավոր հանձնման դեպք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության Արարատի բաժնի հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 19-ին բաժնում արձանագրվեց ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք։ Սուրենավան գյուղում ապրող մի տղամարդ բաժին բերեց ինքնաշեն կրակող սարք, նռնակ, ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 30 փամփուշտով, ինչպես և ինքնաձիգի 18 փամփուշտ։ Դրանք ուղարկվել են փորձաքննության, սիկ տղամարդը բաց է թողնվել, քանի որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։