ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.10.2017 11:55
Կինը հանձնեց Արցախյան պատերազմի մասնակից հանգուցյալ ամուսնուն պատկանող զինամթերքը
ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Հրազդանի պահպանության բաժնի և Հրազդանի վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13.20-ին, 1950 թ. ծնված Գյուլվարդ Հ.-ն ոստիկանության Հրազդանի բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի ինքնաշեն հրացան, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 95 և 7,62 մմ տրամաչափի 25 փամփուշտ ու հայտնել, որ դրանք գտել է իր տանը կից ավտոտնակում մաքրման աշխատանքներ կատարելիս:
Ըստ Գյուլվարդ Հ.-ի հայտարարության՝ զինամթերքը պատկանել է 1991-1993թթ. Արցախյան պատերազմին մասնակցած հանգուցյալ ամուսնուն` Սերյոժա Հ.-ին:
Ներկայացվածը փաթեթավորվել, կնիքվել և ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն: